5200 դիտում
15:04 27-06-2017
ԵԱՏՄ-ից 2016-ին 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե
Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի բարձր միտում է գրանցում. ԱԺ-ում 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Նա նշեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2016թ.-ին կազմել է 21.3 տոկոս, որը 0.1 տոկոսով գերազանցում է 2015թ.-ի ցուցանիշները: 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի վրա ազդեցություն են ունեցել 3-րդ երկրներից հարկվող ներմուծումների կրճատումը, որը փոխարինվել է ԵԱՏՄ-ից ներմուծման աճով, ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքերի կրճատումը:
«2016թ.-ին Հայաստանը ԵԱՏՄ է փոխանցել 33.9 միլիարդ դրամ մաքսատուրք ու ստացել 19 միլիարդ դրամ ավել մաքսատուրք: Ամեն դեպքում, ԵԱՏՄ-ից 2015թ.-ի համեմատ 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ պետական բյուջե»,- նշեց Վարդան Հարությունյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը հարցրեց՝ ինչո՞ւ է 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք փոխանցվել ՀՀ բյուջե, ո՞րն է այդ անկման պատճառը:
«2015-16թթ.-ի համեմատ ենք պակաս ստացել: Մաքսային ձևակերպումների առումով ամբողջ ԵԱՏՄ-ով անկում է գրանցվել: Մեր մասով, որը ֆիքսված տոկոս է, ավելի քիչ ենք ստացել 2015-ի համեմատ: Այս տարի հինգ ամիսների արդյունքներում տենդենց կա ավելանալու, տնտեսության մեջ աշխուժություն ենք նկատում»,- պատասխանեց Վարդան Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
4885 դիտում
10:16 18-05-2016
Ներկրված թուրքական լոլիկը չի մաքսազերծվել. պետբյուջե չի վճարվել 14,7 մլն դրամ մաքսատուրք. «Հայկական ժամանակ»
1225 դիտում
18:52 26-04-2023
1000 խոշոր հարկ վճարողների կողմից հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե վճարվել է ավելի քան 381 միլիարդ դրամ
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր