4081 դիտում
17:00 27-06-2017
Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով փաստաբանը խնդրել է աջակցել իր պաշտպանյալի ստացիոնար բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցում: Փաստաբանը դիմումում նշել է, որ կալանավորված անձն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և առկա է համապատասխան հետազոտության անհրաժեշտություն, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանի կողմից սկսված գրավոր ընթացակարգի շրջանակում վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, կատարվել է կորոնարոգրաֆիկ հետազոտություն, ինչի արդյունքում առաջացել է ստենտավորման անհրաժեշտություն:
Քրեակատարողական վարչությունը դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն՝ կալանավորի ստենտավորումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում կազմակերպելու համար: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է այցելել Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կալանավորը ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում տեղադրվել է ոչ դեղապատ ստենտ:
Պաշտպանի ներկայացուցիչների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Նմանատիպ նյութեր
1319 դիտում
17:17 18-06-2019
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց
1264 դիտում
12:27 29-07-2016
Պաշտպանի ներկայացուցիչները կրկնակի ստուգելու նպատակով այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»