1322 դիտում
17:17 18-06-2019
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց
Փաստաբանը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պաշտպանյալի պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում:
Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ քրեակատարողական հիմնարկի կողմից ցուցաբերված բուժօգնությունը որևէ դրական ազդեցություն չի ունենում, արդյունքում նրա վիճակն օր օրի վատանում է: Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև նաև կալանավորված անձի եղբայրը։
Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ինչպես նաև իրականացվել է այց քրեակատարողական հիմնարկ:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված անձի հետ: Վերջինս բարձրացրել է խնդիրներ առողջական վիճակի և խցային պայմանների հետ կապված: Մասնավորապես, նշել է, որ առողջական վիճակով պայմանավորված խցի սանհանգույցից ինքնուրույն օգտվել չի կարողանում, քանի որ այն ասիական տիպի է:
Լրացուցիչ գրություններ են ուղարկվել քրեակատարողական ծառայություն անձի ստացիոնար բուժումը կազմակերպելու և սանհանգույցից օգտվելու հնարավորությունը ապահովելու հարցով:
Քննարկման արդյունքում, Պաշտպանի աջակցությամբ, կալանավորված անձը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ստացիոնար հետազոտությունների և բուժման համար:
Նմանատիպ նյութեր
2836 դիտում
18:40 26-03-2018
Պաշտպանի աջակցությամբ կալանավորված անձը ենթարկվել է ատամի անվճար պրոթեզավորման
1745 դիտում
11:34 08-02-2019
Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»