211652_close_icon
views-count81141 դիտում article-date 16:56 27-06-2017

Առեղծվածային դեպք Երևանում. ջազ ակումբի մատուցողուհին տեղափոխվել է հիվանդանոց, պարզվել է, որ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է եղել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային մի դեպքի փաստով։ Ժամը 10։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի տներից մեկից «անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երիտասարդ մի աղջկա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Մարիաննա Ղ.-ն է, ով Երևանում գործող ջազ ակումբներից մեկում աշխատում է մատուցողուհի։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում գտնվող «Լիբերտի» ակումբի մոտ ինքնասպանություն գործելու նպատակով Մարիաննա Ղ.-ն խմել է 5 տուփ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ, սակայն մինչ այդ, իր գործընկերը, ով նույնպես նշված ջազ ակումբում է աշխատում՝ որպես բարմեն, հայտարարել է, որ «Լիբերտի» ակումբում Մարիաննա Ղ.-ն օգտագործել է ալկոհոլ։ Առեղծվածային դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր