6496 դիտում
10:56 28-06-2017
Ամերիկան միշտ Հայաստանի կողքին է. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների 25 տարին. «Ամերիկայի ձայն»
Քարնեգի հաստատության և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից Վաշինգտոնում եզակի համաժողով էր կազմակերպվել, որին ներկա էին մարդիկ, ովքեր վերջին տասնամյակներում կերտել են հայ-ամերիկյան հարաբերությունները:
Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն: Պատմություն, որն առնվազն մի քանի անգամ ավելի է, քան Հայաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների քարորդ դարի պատմությունը, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, խոսելով Վաշինգտոնում՝ Քարնեգի հաստատությունում կազմակերպված «ԱՄՆ-Հայաստան՝ 25 տարի միասին» համաժողովին: Դեսպանի խոսքով, հայերի համար Միացյալ Նահանգների կերպարը կերտվել է Վիլսոնյան Ամերիկայի հիշատակի հիման վրա.
«Ամերիկան միշտ մեր կողքին է՝ հենց այդպես ենք մենք տեսնում Միացյալ Նահանգները, հենց այդպիսին է տեսնում Ամերիկայի դերը Հայաստանի հետ հարաբերություններում հայ Սփյուռքը»:
Ի պատասխան, Միացյալ Նահանգները հպարտ է ունենալ Հայաստանի նման գործընկեր և պատրաստ է մնալ Հայաստանի կողքին, նշում է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը.
«Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի կողմից ընտրված ժողովրդավարության ուղին, մենք հարգում ենք սեփական ապագան ընտրելու Հայաստանի իրավունքը և աջակցում ենք Եվրամիության հետ կապերի ամրապնդման ջանքերը»:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցնում է՝ վերջին տասնամյակում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է եզակի իրավիճակ, երբ ընդդիմությունն ու հասարակությունը հիմնականում ճանաչել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այժմ կարևոր է օգտագործել ստեղծված հնարավորությունը ժողովրդավարության զարգացման և կոռուպցիայի դեմ լուրջ պայքարի համար: Հենց այդ քայլերը հնարավոր կդարձնեն հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել և ամերիկյան օգնության տրամադրման փոխարեն Հայաստան բերել ամերիկյան ներդրումներ, հետևաբար՝ հարյուրավոր աշխատատեղեր.
«ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն աճել են՝ վերջին երկու տարիներին հասնելով կես միլիարդ դոլարի»:
Քարնեգիում կազմակերպված միջոցառումը եզակի էր իր բնույթով. Այստեղ էին հավաքվել նախկին և ներկա ԱՄՆ-ի և Հայաստանի դեսպաններ: Դիվանագետներ, որոնք հասցրել են հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա բարձր մակարդակի:
1995-98 թվականներին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսենը հիշում է, որ այն տարիներին տնտեսական համագործակցությունը սահմանափակվում էր ծանր վիճակում գտնվող Հայաստանին ամերիկյան օգնության տրամադրմամբ.
«Այսօր, նայելով զարգացող Երևանին, երիտասարդ սերնդի համար բարդ է պատկերացնել, որ 1990-ականներին Հայաստանի տնտեսությունը բացարձակ անկման մեջ էր, ծանրագույն հումանիտար ճգնաժամ էր, որի վերջը չէր երևում»:
2000-ականների սկզբին ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Ջոն Օրդուեյը պատմեց, թե ինչպես է ծնվել առասպելը, թե Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունն աշխարհում խոշորագույն է. ասուլիսի ընթացքում դեսպանն ասել էր, որ դա ԱՄՆ-ի կողմից գնված խոշորագույն հողատարածքն է.
«Ցավոք, երիտասարդ մի լրագրող, որն աշխատում էր լրատվական գործակալությունում, խոշորագույն հողատարածքի փոխարեն որոշեց հաղորդել աշխարհում ԱՄՆ-ի խոշորագույն դեսպանատան մասին»:
Իսկ Ջոն Էվանսը պատմեց, թե ինչպես էր Հայաստան ժամանելուց հետո զրուցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Դրյուկովի հետ.
«Մենք համաձայնեցինք, որ ռուսական և ամերիկյան շահերը Հայաստանում միմյանց չեն հակասում և որ մենք երկուսս էլ Հայաստանում ցանկանում ենք տեսնել անվտանգություն և բարգավաճում երկրի և ժողովրդի համար և ժողովրդավարական հաստատությունների զարգացում»:
Ի դեպ, ամերիկյան նախկին երեք դեսպաններ էլ հայտնեցին, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը նրանց որևէ կերպ չի խանգարել խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Հայաստանը ստիպված է մանևրել: Եվրասիական տնտեսական միությանը միանալը հեշտ որոշում չէր, սակայն, հնարավոր է, ստեղծված պայմաններում դա միակ որոշումն էր, և որպես ամերիկացիներ մենք պետք է հասկանանք դա և հարգենք Հայաստանի՝ նման որոշումներ կայացնելու իրավունքը», - նշել է Ջոն Օրդուեյը:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3919159.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
3760 դիտում
09:52 20-09-2017
Ամերիկան չի պարտադրում իր կենսակերպը որեւէ մեկին. Թրամփի ծրագրային ելույթը ՄԱԿ-ում. «Ամերիկայի ձայն»
4583 դիտում
11:08 23-11-2017
Դրամստիք, դուք ներված եք. Ամերիկան նշում է Գոհաբանության օրը. «Ամերիկայի ձայն»
6187 դիտում
10:52 08-03-2018
Ամերիկան հզոր է մարդկանց ոգով, Հայաստանը՝ նույնպես. Արմեն Աշոտյան. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»