32347 դիտում
12:39 28-06-2017
3 դիմակավորված ճիվաղների կողմից Շամիրամ գյուղում ավազակային հարձակման փաստով հարուցված քրգործով կան կասկածյալ ձերբակալվածներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանոթյան Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, այսօր՝ հունիսի 28-ին, ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են երեկ՝ հունիսի 27-ին, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի տներից մեկի վրա դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 կասկածյալները Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Ոստիկանությունը ունի տեղեկություններ, որ նրանց հետ այլ մարդիկ էլ են եղել, որոնց ինքնությունը ճշտվում է։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/27/1071082/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 27-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 01:30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք պատուհանը բացելու միջոցով մտել էին Շամիրամ գյուղի 3-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 6-րդ տուն և բռնություն կիրառել այնտեղ գտնվող 32-ամյա Պրիսկ Հասանյանի, 64-ամյա Շիրին Քալոյանի, 47-ամյա Խարիֆ Օզմանյանի նկատմամբ:
Դիմակավորված ճիվաղները նրանցից պահանջել էին գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, սակայն ստահակները դիմադրության էին արժանացել և աղմուկի վրա դիմել փախուստի:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: