1796 դիտում
17:12 28-06-2017
Լրագրողների աշխատանքը խոչընդոտելը նպատակ է հետապնդել պատժելու նրանց. ՄԻՊ
«Այն, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն երկրում, դա միանշանակ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Դիտարկմանը, թե հուլիսյան դեպքերից հետո լրագրողնեի աշխատանքը խոչընդոտելու պատճառով ոչ ոք չի ենթարվել համապատասխան պատժի, իսկ ՄԻՊ-ը միայն հաղորդագրություներով է բավարարվում, Արման Թաթոյանն արձագանքեց.
«Ես ձեզ խորհուրդ կտամ ավելի մանրամասն հետևել, թե մենք ինչ ենք անում: Ամենևին էլ հաղորդագրություններով չենք բավարարվում: Այն, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն երկրում, միանշանակ է: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ, կարծում եմ, շատ խիստ գնահատականներ կան, և իմ արտահերթ զեկույցի հիման վրա արդեն առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին: Այնտեղ հետևությունն այսպիսին է, որ լրագրողների աշխատանքի խոչընդոտը նպատակ է հետապնդել պատժելու նրանց, որովհետև բռնություները շարունակվել են այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրել է իր աշխատանքը»:
Հիշեցնենք, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր են գրանցվել 2015թ. Բաղրամյան պողոտայում և 2016թ. Սարի թաղում, և մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։
Հիշեցնենք նաև, որ հուլիսյան դեպքերից հետո լրագրողների դեմ կիրառված բռնություններին անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը