211652_close_icon
views-count2542 դիտում article-date 20:08 28-06-2017

«Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». հալեպահայ հրապարակախոս Կիրակոս Գույումճյան

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճյանին: Նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես, անդրադառնալով հայտնի գործարարի բարեգործական ծրագրերին և հրապարակախոսական ակտիվ գործունեությանը: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Կիրակոս Գույումճյանը նախարարին նվիրեց իր «100 տարի ցեղասպանութենէն վերականգնում», «Կայաններ և դիրքորոշումներ» գրքերը և հրապարակախոսական մի շարք հոդվածներ, որ տպագրվել են հայերեն և արաբերեն: Նա շնորհակալություն հայտնեց զրույցի համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ. «Սփյուռքի նախարարությունն ինձ համար մոտ ու հարազատ կառույց է, և Ձեր աշխատանքը ինձ համար շատ կարևոր է: Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». հավելեց նա:

Նմանատիպ նյութեր