12433 դիտում
21:02 28-06-2017
Բոլորդ պոտենցիալ ներդնողներ եք արևային էներգիայի արտադրության ոլորտում. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
Էներգետիկ ոլորտը հայ-գերմանական երկկողմ համագործակցության հիմնաքարերից մեկն է: Այսօր Հայ-գերմանական հիմնադրամի «Վերականգնվող Էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպված սեմինարին հայտարարեց ՀՀ-ում Գերմանիային Դաշնային հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Նա տեղեկացրեց, որ էներգետիկ ոլորտում իրենք տրամադրել են 150 մլն եվրո, որից 50 մլն-ը տրամադրվել է «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի էլեկտրակայանների վերականգնման ծրագրին:
«Մենք գումարներ ենք տրամադրում նաև վերապատրաստման դասընթացների համար, և այսօր մեր հանդիպումը նաև այս աշխատանքի մի մասն է կազմում: Բացի եվրոպական էներգետիկ ծրագրից, որի համար 170 մլն եվրո է տրամադրված, մենք աջակցում ենք տարածաշրջանային էներգետիկ ցանցի բարելավմանը: Սրա համար մեզ անհրաժեշտ է նաև օրենսդրական կարգավորումներ, ակտեր»,- ասաց նա՝ հավելով, որ անհրաժեշտ է ունենալ արդյունավետ աշխատող էլեկտրացանցեր:
Մաթիաս Քիսլերը հավելեց, որ իր համար շատ հաճելի է մասնակցել այս սեմինարին ոչ միայն այն պատճառով, որը ՀՀ-ում Գերմանիայի դեսպան է, այլև այն, որ ինքն ինժեներ էլեկտրիկ է:
«Ուրախ եմ այս սեմինարին այսքան մասնակից տեսել: Ինչքան հասկացա՝ բոլորդ պոտենցիալ ներդնողներ եք հանդիսանում արևային էներգիայի արտադրության ոլորտում»,- ընդգծեց դեսպանը:
Նա շեշտեց՝ Գերմանիան առաջատար պետություններից մեկն է, որը լծվել ավանդական էներգետիկայից ոչ ավանդական էներգետիկայի անցման գործին:
«Կարծում եմ, որ Հայաստանի համար նույնպես շատ օգտակար կլինի աստիճանաբար անցումը վերականգնվող էներգետիկայի: Մի երկրի համար, որի հիﬓական էներգիա արտադրողը ատոմակայանն է, ինչպես նաև գազով աշխատող կայանները, շատ կարևոր է էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացումը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Դրանով Հայաստանը կապահովի նաև էներգետիկ անվտանգությունը երկրում, ինչպես նաև կնպաստի շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- եզրափակեց Գերմանիայի դեսպանը:
Նմանատիպ նյութեր
1066 դիտում
21:47 24-01-2024
Վահան Քերոբյանը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը արևային էներգիայի արտադրության ոլորտում
2080 դիտում
12:58 03-02-2014
Համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք. Գագիկ Ծառուկյան. 168.am
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված