211652_close_icon
views-count7442 դիտում article-date 10:27 29-06-2017

Կիբերհարձակումն իրականացնողների նպատակը ավելի վտանգավոր է, քան գումար վաստակելը. «Ամերիկայի ձայն»

Եվրոպական մի շարք երկրներում ու ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում բազմաթիվ ընկերություններում երեքշաբթի օրը մեծ արագությամբ տարածվեց համակարգչային մի վիրուս, որը քարացրեց համակարգչային տվյալները և ինտերնետային համակարգը՝ դրանց հասանելիությունը վերականգնելու համար պահանջելով 300 դոլար՝ Բիթքոին թվային արժույթով։ Ինչպես կիբերանվտանգության հարցերով ֆրանսիացի փորձագետ Ջերոմի Բիլոյն է ասում, «Մինչ այժմ մեծ հարց է, թե ինչպես վիրուսն աշխարհի մակարդակով տարածվեց այդ արագությամբ։ Մասնագետներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ»։ Այս կիբերհաձակման թիրախ էին ընտրվել նաև Ռուսաստանի նավթարդյունահանող ամենախոշոր «Ռոսնեֆտ» ընկերությունը և բրիտանական խորհրդատվական խոշոր մի գործակալություն։ Ամենամեծ հարվածն ուղղվել էր ընդդեմ ուկրաինական ընկերությունների։ Հիշեցնենք, որ միայն մեկ ամիս է անցել այն օրից, երբ աշխարհի տարբեր անկյուններում ընկերությունները հայտնվել էին «Ուոնաքրայ» անվանումը կրող վիրուսի թիրախում։ Փորձագետներն ասում են, թե նման հարձակումների վերջը չի երեում և այն կարծիքը հայտնում, որ դրանց թիվն ավելի է մեծանալու։ Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության հարցերով փորձագետ Դեյվ Ուոթերսոնն ասում է, թե այս հարձակման ստորագրությունը շատ արագ է փոխվում դրա դեմ հակավիրուս ստեղծելու համար։ Սակայն մեծաթիվ ընկերություններ են խուսափում հակավիրուսներ ձեռքբերելու հնարավորությունից։ Կիբերանվտանգության հարցերով ռուս փորձագետ Սերգեյ Նիկիտինն ասում է, թե նույնիսկ մեծ ընկերություններում էլեկտրոնային փոստի զտիչները չեն համապատասխանում չափանիշներին։ «Էլեկտրոնային փոստին կցված փաստաթղթերն ու տեսագրությունները նույնպես լավ չեն ստուգվում»,- ասում է նա։ Փորձագետները խորհուրդ են տալիս կիբերհարձակման դեպքում փրկագին չվճարել, քանի որ այն ավելի է խրախուսում հարձակումն իրականացնողներին։ Սակայն շատերն են հավատացած, որ 64 երկրներում վիրուսը տարածողների նպատակն ավելի մեծ է ու վտանգավոր։ Այլապես նրանց փրկագինը չէր լինի 300 դոլարի չափ փոքր։ Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3919976.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր