211652_close_icon
views-count7621 դիտում article-date 10:36 29-06-2017

Ես հարուստ չեմ, ինձանից հա­րուստներն էլ կան. Իգնատի Առաքելյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Armtimes.com-ը նախարարից հե­տաքրքրվեց, թե ի՞նչ միջոցների հաշ­վին է կարողացել կուտակել 48 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար և 48 հա­զար եվրո և ընդգրկվել ամենահարուստ նախարարների ցանկում: «Ես հարուստ չեմ, ինձանից հա­րուստներն էլ կան: Այդ գումարները իմ եկամուտներն են»,- ասաց գյուղնախարարը: Մեր այն հարցին, թե ովքեր են իրենից հարուստ նախարարները, Առաքելյանը տեղեկացրեց, որ դեռ չի հետաքրքրվել այդ հարցով: Նշենք, որ Առաքելյանը 1998-2016 թվականներին աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվա­պահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր