3106 դիտում
18:17 29-06-2017
Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր՝ հունիսի 29-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում կազմակերպվել է հիշատակի միջոցառում:
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, անհայտ կորածների հարազատներ, բարեկամներ, զինակից ընկերներ, զինվորականներ:
Միջոցառմանն օրհնանքի խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն ասել է, որ շուրջ 26 տարի առաջ հանուն Արցախի ազատության և անկախության դրոշ բարձրացրինք, մեզ պարտադրված պատերազմում հաղթեցինք թշնամուն, բայց ունեցանք նաև անչափ թանկ կորուստներ:
«Եթե մեր բանակին, ԱԱԾ-ն (Ազգային անվտանգության ծառայություն) և ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հանրապետական հանձնաժողովին հաջողվել է ապրիլյան պատերազմում գոնե վերադարձնել մարտիրոսված հերոսների դիակները, ապա իրավիճակն այլ էր արցախյան պատերազմի ժամանակ. մարտական չդադարող գործողություններն ի չիք էին դարձնում մեր՝ կորածներին տաք հետքերով գտնելու ջանքերը: Իսկ հրադադարից հետո ադրբեջանական կողմն ամոթաբար պնդում էր, թե հայ ռազմագերիներ չկան իրենց մոտ: Ցավոք սրտի, Միջազգային Կարմիր Խաչի համապատասխան լծակներն առ այսօր էլ ոչինչ չեն կարողանում անել: Տարեցտարի կյանքից հեռանում են հայ ռազմագերիների ծնողները՝ աչքները զավակների տունդարձի ճանապարհին»,-մասնավորապես ասել է Վ. Գրիգորյանը և տեղեկացրել, որ լույս է ընծայվել իր հեղինակած «Երկրի ապավենը» գիրքը, որը թվով 20-րդն է:
Ըստ հեղինակի՝ գրքում պատմվում է «Սատարել հարազատ բանակին» ռազմահայրենասիրական կոչի շրջանակներում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խմբի՝ պաշտպանության բանակի զորամասերի հետ հանդիպումների մասին. դրանք համաձայնեցված են ՊՆ և ՊԲ համապատասխան օղակների հետ:
Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղի 80-ամյա Սեդա Սևյանը, ով անհայտ կորածի մայր է ու կին ասել է.«Ամեն տարի այս օրը ես Խնկավանից գալիս եմ Ստեփանակերտ և Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ եմ խոնարհում իմ հարազատների հիշատակին, նաև հույս եմ փայփայում, որ մի օր նրանք կվերադառնան: Ես դժվար կյանքի ուղի եմ անցել. հաղթահարել շատ դժվարություններ. ունեմ առողջական և կենցաղային խնդիրներ: Ես ապրում եմ միայնակ. իմ տանը պահում եմ 15 զոհվածի և անհայտ կորածի լուսանկարներ: Ցավն ու կսկիծը կրծում է հոգիս, բայց շարունակում եմ հարազատներիս վերադարձի հավատով ապրել ու հպարտանալ իմ հայրենիքի վաղվա օրով»:
[url=http://artsakhpress.am/arm/news/68945/stepanakertum-nshvel-e-hayreniqi-hamar-nahatakvatsneri-ev--anhayt-korats-azatamartikneri-hishataki-ory-lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2726 դիտում
18:48 28-06-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին