211652_close_icon

Բեռլինում իրար են բախվել երկու տրամվայ. կա 27 տուժած

views-count6570 դիտում article-date 20:25 29-06-2017
Բեռլինի Պրենցլաուեր ծառուղու և Գդանսկի փողոցի խաչմերուկում բախվել է երկու տրամվայ: Այդ մասին գրում է Tagesspiegel-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` տուժել է 27 մարդ, իսկ փոխադրամիջոցների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց: Բեռլինի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածները հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել: Բեռլինի հասարակական տրանսպորտի հարցերով զբաղվող կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ տրամվայներից մեկը դիմային մասով մխրճվել է մյուսի կողային հատվածի մեջ, սակայն անհայտ է՝ ինչու է փոխադրամիջոցը դուրս եկել գծից:

Նմանատիպ նյութեր