211652_close_icon

Լոնդոնում տրամվայ է շրջվել. կա 5 զոհ, առնվազն 50 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1633 դիտում article-date 19:22 09-11-2016
Լոնդոնի հարավում տրամվայ է շրջվել: Այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տրամվայը դուրս է եկել գծերից և կողարջվել, ինչի հետևանքով կա 5 զոհ, ավելի քան 50 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Սենդիլենդս կոչվող կայարանի մոտակայքում՝ վաղ առավոտյան: Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ տրամվայի վարորդը ձերբակալվել է: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ցավացություն են հայտնել դեպքի առնչությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր