211652_close_icon
views-count10617 դիտում article-date 09:39 30-06-2017

Պատգամավորի կնոջ ազգականը կրկնակի քվեարկության համար պայմա­նական ազատազրկման դատապարտ­վեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների գործով հերթական վճիռը հրապարակվեց: Ինչ­պես հայտնի է՝ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության էր դիմել և բացահայտվելուց հետո կալանավորվեց: Ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ արձակե­ցին: Սակայն այդ ազատումը պատահա­կան չէր, քանի որ Արմավիրում տարած­ված լուրերի համաձայն՝ Կաղզվանցյանը Հանրապետական կուսակցության ան­դամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը: Հիշեցնենք, որ նրա մասով հարուց­ված քրեական գործը ուղարկվել էր Ար­մավիրի մարզի ընդհանուր իրավասու­թյան դատարան, և երկու ամիս տևած դատաքննությունից հետո՝ հունիսի 28-ին, հրապարակված վճռով նա պայմա­նական ազատազրկման դատապարտ­վեց մեկ տարի ժամկետով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր