211652_close_icon
views-count10979 դիտում article-date 10:09 30-06-2017

ՄԻՊ աշխատակազմը 11.8 մլն դրամով նոր, սև Toyota Camry է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտ­պանի աշխատակազմը, չնայած կա­ռավարության՝ պետական միջոցները խնայելու մասին հորդորներին, նոր ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՄԻՊ աշխատա­կազմը անցած տարվա դեկտեմբերի 7- ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ և գնել է բոլորովին նոր՝ 2016 թվականի ար­տադրության, սև գույնի, սեդան թափ­քով, 2.5 լիտր շարժիչի ծավալով Toyota Camry: Դրա համար ՄԻՊ-ը ծախսել է 11.8 մլն դրամ (ավելի քան 24.5 հազար դոլար): Սա այն դեպքում, երբ ՄԻՊ-ը 6 հատ ավտոմեքենա ուներ, որոնք դեռևս 2012-ին հատ­կացրել էր ԵԱՀԿ գրասենյակը: Այնու­ամենայնիվ, ՄԻՊ մամլո խոսնակ Մարիամ Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ մարդու իրավունքնե­րի պաշտպան Արման Թաթոյանն ու­նե՞ր այդ նոր ավտոմեքենայի կարիքը: «Այն գնվել է տնտեսումների արդյուն­քում, և անհրաժեշտությունը եղել է»,- պատասխանեց նա: Նկատենք, որ գումար խնայելու հիմնավորմամբ նոր խորհրդարանում չի գործում Մարդու իրավունքների պաշտ­պանության մշտական հանձնաժողովը: Ստացվում է, որ մի դեպքում գումար չկա, մյուս դեպքում տնտեսում է արվել, և նոր մեքենա գնվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր