211652_close_icon

Բրյուսելում կայացել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթի համերգը

views-count16419 դիտում article-date 20:15 30-06-2017
Մայիսի 28-ին Բելգիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Բրյուսելի Հայ Տանը կայացավ «Արցախի ձայներ» համույթի համերգը, որին ներկա էին Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ «Արցախի ձայներ»-ի շրջագայությունը եվրոպական մի շարք երկրներով մեծ խանդավառություն է առաջացրել տեղի հայ համայնքների շրջանում և կարևոր նշանակություն ունի եվրոպական հանդիսատեսին Արցախի մշակույթը ներկայացնելու գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր