Երեկ Մոսկվայում տեղացած անձրևն ամսական տեղումների ավելի քան 90%-ն էր
Երեկ Մոսկվայում տեղացաձ անձրևը գերազանցել է ամսական տեղումների ավելի քան 90%-ը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Օդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ երեկ 15:00-ից մինչև 03:00-ն տևած անձրևը հասել է 69 միլիմետրի, որը Մոսկվայի համար մոտավորապես մեկ ամսվա տեղումների քանակն է:
Հիշեսնենք, որ Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 1 մարդ զոհվել է, 9 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության կայքի հաղորդմամբ՝ ամպրոպի հետևանքով խախտվել է Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի մոտ 4 հազար բնակչի տների էլեկտրամատակարարումը: