3563 դիտում
20:16 22-05-2020
Ձորակում արագիլների բները մարդիկ չեն քանդել, պատճառն անձրևն է․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել 2020 թվականի մայիսի 19-ին «a1plus.am» լրատվական կայքի հրապարակած «Արագիլների բները քանդել են. բնակիչն ահազանգում է․ լուսանկարներ» վերնագրով հոդվածի վերաբերյալ։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները Ձորակ համայնքում կատարել են ուսումնասիրություն, խոսել տեղի բնակիչների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակցի հետ, պարզել, որ վերոնշյալ բների քանդման պատճառը մարդկային գործոնի հետևանք չէ։
«Ականատեսների վկայությամբ՝ բները քանդվել են անձրևների հետևանքով, ինչի մասին վերջիններս տվել են գրավոր հայտարարություն։ Տեղում կատարվել են բացատրական աշխատանքներ՝ բների վնասման դեպքում պատասխաատվության ենթարկվելու մասին: ՀԷՑ-ի աշխատակիցը զգուշացվել է տեխնիկական խնդիրներ առաջացնող բների հաշվառելու մասին՝ անհրաժեշտությա դեպքում խնդիրները ուշ աշնանը վերացնելու համար»,- հայտնում են ԲԸՏՄ-ից:
Դեպքի առթիվ ուսումնասիրությունները շարունակվում են, նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6219 դիտում
16:49 21-08-2017
Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»