11999 դիտում
14:58 01-07-2017
«Տյաք» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ
Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Հադրութի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում էին Հադրութի շրջանի կոլեկտիվներ, զինվորականներ, դպրոցականներ:
«Ինտելեկտուալ խաղ-մրցույթի նպատակն է գիտական գիտելիքների քարոզումը և զարգացումը,շնորհալի և տաղանդավոր անձանց հայտնաբերումը,մասնակիցների ինտելեկտուալ և ճանաչողական հնարավորությունների զարգացման խթանումը և ամենակարևորը Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի պահպանության և օգտագործման վերաբերյալ գիտելիքների քարոզումը»,-նշել է Ե. Հայրիյանը:
Նրա խոսքով՝ միջոցառման հաղթողներն արժանացել են պատվոգրերի, նվերների:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, հադրութեցիներ և այլք:
Նմանատիպ նյութեր
1084 դիտում
12:31 03-11-2014
Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ՀՀԿ Լոռու երիտասարդական կազմակերպությունում
Այս բաժնից
856 դիտում
21:16 21-10-2024
Զելենսկին հայտարարել է Կուրսկում բուֆերային գոտու ստեղծման մասին
817 դիտում
20:38 21-10-2024
Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին