Կիևի մետրոյում ռումբ են որոնում
Կիևի մետրոպոլիտենում պայթուցիկ սարք են որոնում:
Կիևի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նատալյա Մակոգոնը հայտնել է, թե անանուն զանգ են ստացել, իբր մետրոյի «Թատերական» կայարանում ռումբ է տեղադրված:
Կայարանում աշխատում են համապատասխան տեխնիկներն ու փրկարարները: Մետրոյում հույս ունեն, որ հաղորդումը կեղծ է, հայտնում է ria.ru-ն: