12687 դիտում
14:37 02-07-2017
Քաթար ուղարկված Թուրքիայի զինծառայողների թիվը կարող է հասնել 1000-ի
Քաթարի հետ անցկացվող համատեղ վարժանքներին ներգրավվելու համար Քաթար է ժամանալ Թուրքիայի զինուժի հերթական խումբը: Այս մասին երկու օր առաջ հայտնել է Քաթարի պաշտպանության նախարարը, փոխանցում է «Ալ-Ջազիրա» լրատվակայքը:
Վարժանքները անցկացվում են Քաթարի և Թուրքիայի միջև կնքված պաշտպանական ոլորտի համաձայնագրի շրջանակներում:
Ավելի վաղ Քաթար էին ժամանել Թուքրայի ԶՈւ 23 զինծառայող և 5 զրահամեքենա: Քաթար ժամանած նոր խմբի քանակի և սպառազինության մասին տվյալներ չեն նշվում:
Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են «Քաթարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Քաթարում:
Հունիսի 25-ին Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հայտել էր, որ Քաթարի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ վարժանքները նախատեսվում էին անցկացվել իսլամական «Էյդ ալ-Ֆիտռ» տոնից հետո, որը սկսվել էր հունիսի 25-ին: Ըստ «Հյուրիեթի»՝ Քաթար ուղարկված Թուրքիայի զինծառայողների թիվը կարող է հասնել 1000-ի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1369 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
943 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել