211652_close_icon
views-count11839 դիտում article-date 21:37 02-07-2017

Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են Թերեզա Մեյի կառավարության հրաժարականը

Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով` պահանջելով վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ գործող կառավարության հրաժարականը:Այդ մասին հայտնում է TACC-ը: Բողոքի ակցիան անվանվել է «Ոչ մի օր ավելի»: Ակցիայի կազմակերպիչը The People’s Assembly Against Austerity («Կոշտ տնտեսության դեմ ազգային ժողով») խումբն է եղել: Երթը Թրաֆալգար հրապարակով ընթացել է դեպի երկրի գլխավոր կառավարական շենքերի փողոց: Ցույցի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք դեմ են կոշտ տնտեսական միջոցներին, կրճատումներին և սեփականաշնորմանը հակված կառավարությանը:

Նմանատիպ նյութեր