211652_close_icon
views-count9130 դիտում article-date 19:23 02-07-2017

Ես ժամանակակից նախագահ եմ և կշարունակեմ ակտիվ լինել սոցցանցերում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթների շարք հրապարակելով հերքել է իր հասցեին մեղադրանքները՝ սոցցանցերը չափից շատ օգտագործելու վերաբերյալ: Այդպես է նա արձագանքել սկանդալին, որը հետևել է MSNBC հեռուստաալիքի հաղորդավարների հասցեին գրած իր մեկնաբանություններին: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/features-40472700]BBC[/url]-ին: «Ես օգտագործում եմ սոցիալական ցանցերը ոչ որպես նախագահ, այլ որպես ժամանակակից նախագահ», - իր էջում գրել է Թրամփը: Ավելի վաղ Թրամփը կտրուկ է արձագանքել MSNBC հեռուստաալիքի Morning Joe հաղորդման հաղորդավարների՝ Միկ Բժեզինսկիի ու Ջո Սկարբորոյի մասին: Նրա թվիթները քննադատել են ոչ միայն դեմոկրատներն այլև հանրապետականները: Թերևս Սպիտակ Տունը պաշտապանել է նախագահին: Ավելի վաղ, Թրամփի խորհրդականները մտահոգություն են հայտնել Թվիթերում Թրամփի ակտիվության վերաբերյալ: Սակայն նախագահն ինքը հայտարարել է, որ սոցցանցերի օգտագործումը նրան հանրության հետ անմիջական շփման հնարավորություն է տալիս, շրջացնելով առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք նա բազմիցս անվանել է կեղծ լուրեր: «Կեղծ և խարդախ լրատվական ԶԼՄ-ները տքնաջան աշխատում են, որ համոզեն հանրապետականներին ու այլոց այն բանում, որ ես չպետք է օգտագործեմ սոցիալական ցանցերը», - գրել է նա Թվիթերում և հավելել. «Բայց հիշե՛ք, ես հաղթել եմ 2016-ի ընտրություններում սոցիալական ցանցերի, ելույթների և հարցազրույցների շնորհիվ»:

Նմանատիպ նյութեր