3018 դիտում
19:15 03-07-2017
Քաղաքապետարանում անդրադարձել է կիսակառույց շինություններին և չսկսված շինարարությունների խնդրին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինությունների և այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում: Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Առանձին-առանձին ուսումնասիրեք, գույքագրեք և օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այս ուղղությամբ: Տարածքների սեփականատերերին և վարձակալներին ուղարկեք համապատասխան ծանուցումներ, անհրաժեշտության դեպքում, դիմեք նաև դատարան՝ վերոնշյալ հողատարածքները դատական կարգով համայնքին վերադարձնելու, իսկ անավարտ կառույցները օտարելու պարտավորեցնելու պահանջով: Այս հարցում պետք է լինենք խիստ և հետևողական՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում բոլոր կառուցապատողներին տրամադրվել են մի շարք արտոնություններ և հնարավորություններ են ընձեռվել կառուցապատում իրականացնելու համար: Հետևաբար, այլևս անհանդուրժելի է քաղաքում նման պատկեր ունենալը:
Կառուցապատողը պետք է հստակ իմանա՝ եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
21:34 30-09-2024
ՄԱԿ-ում գնահատել են Գազայի հատվածում շինություններին հասցված վնասները
10317 դիտում
16:20 10-06-2014
Վնասազերծված նոր «բանդայի» նիստն էլ դեռ չսկսված կրկին հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2944 դիտում
09:41 30-10-2018
Սիրիայում հայկական առաքելությունը դեռ չսկսված՝ կարող է ավարտվել․ «Իրավունք»
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
940 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ