211652_close_icon
views-count8738 դիտում article-date 23:05 03-07-2017

Նախագահ Թրամփն ընդդեմ ամերիկյան մամուլի. «Ամերիկայի ձայն»

Նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերում օրերս հրապարակված 10 տարվա վաղեմության տեսանյութը նկարահանվել է պրոֆեսիոնալ ըմբշամարտի միջոցառմանը, որտեղ բեմադրած մենամարտի ժամանակ իր մասնակցություն է ունեցել նաև ներկայիս նախագահ Թրամփը: Տեսանյութում CNN հեռուստաընկերության լոգոն տեղակայված է Թրամփի այսպես կոչված հակառակորդի գլխի փոխարեն: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Թոմ Բոսերթը հերքել է, որ տեսանյութը պարունակում է սպառնալիք ընդդեմ լրագրողների: «Չեմ կարծում տեսանյութը պարունակում է սպառնալիք: Կարծում եմ նախագահը շատ անկեղծ մարդ է և իր կարծիքները արտահայտում է բաց: Կարծում եմ այդ պատճառով էլ նրան ընտրել են նախագահ: Նա ամենաանկեղծ մարդկանցից է, և երբ մարդիկ համեմատում են նրան այլ քաղաքական գործիչների հետ, ապա տեսնում են, որ նրան հասկանում են ու ընկալում»,- ասել է Բոսերթը: Նախագահի այդ տեսանյութը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, սակայն ի պատասխան Թրամփը հրապարակեց մեկ այլ հաղորդագրություն՝ խոստանալով առավելության հասնել անազնիվ մամուլի նկատմամբ: «Կեղծ մամուլը փորձում է մեզ լռեցնել, սակայն մենք դա թույլ չենք տա: Մարդիկ գիտեն ճշմարտությունը: Կեղծ մամուլը փորձել էր կանգնեցնել ինձ նախագահ դառնալու ճանապարհին, սակայն ես նախագահ եմ, իսկ նրանք՝ ոչ»,- հայտարարել էր նախագահ Թրամփը: Թրամփը հանդես էր եկել ընդդեմ խոշոր լրատվամիջոցների իր 5 ամսյա նախագահությունը լուսաբանելու համար, սակայն այս օրերին նրա քննադատության թիրախն էր CNN-ը: CNN-ը պարբերաբար անդրադարձել է Ռուսաստանի և Թրամփի քաղաքական թիմի միջև կապերի շուրջ հետաքննությանը նախքան նախագահական ընտրությունները: CNN-ը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, ուր ընդգծել է, որ սա չափազանց տխուր օր է, քանի որ ԱՄՆ-ի նախագահը խրախուսում է բռնություն լրագրողների հանդեպ և մեղադրել նախագահին իր պաշտոնին ոչ վայել վարքագիծ դրսևորման մեջ: CNN-ի դեմ նախագահի տեսանյութին նախորդել էր մեկ այլ միջադեպ, երբ նախագահը թվիթերի միջոցով քննադատել էր MSNBC-ի լրատվամիջոցի քաղաքական թոքշոուի մասնակից երկու հյուրերին: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3926255.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր