12157 դիտում
10:37 04-07-2017
Հայերին արտաքսում են Գերմանիայից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիան սկսել է Դյուսելդորֆի օդանավակայանով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացի միգրանտների զանգվածային արտաքսում, գրում է rp-online.de-ն: Պատճառը Դյուսելդորֆի քաղաքային իշխանությունների որոշումն է ապաստանի համար դիմած օտարերկրացիների հայցերն օպերատիվ քննելու և պատասխանելու վերաբերյալ: Այս կերպ գերմանական իշխանությունները փորձում են պայքարել վերջին տարիներին փախստականների թվի կտրուկ ավելացման դեմ: Նրանք հայտարարել էին, որ մինչ այս տարվա նոյեմբեր արտաքսվելու է 23 750 միգրանտ: Բեռլինի ահաբեկչությունից հետո, երբ Սուրբ ծննդյան տոնավաճառում հարձակումից 12 մարդ զոհվեց, Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերն առաջարկեց խստացնել ստուգումը միգրանտների շրջանում և արտաքսել անօրինական ներգաղթյալներին: Մեզերը նաև առաջարկեց դեպորտացիոն կենտրոններ ստեղծել ու խստորեն զբաղվել Գերմանիայում անօրինական բնակություն հաստատած անձանցով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
32584 դիտում
10:59 02-07-2017
Ադրբեջանցիներին զանգվածաբար արտաքսում են Գերմանիայից
8490 դիտում
23:45 03-02-2019
Իմաստուն պատասխան Գերմանիայից վերադարձած երիտասարդին, որը կոչ է անում դրսում ապրող հայերին չվերադառնալ հայրենիք
3326 դիտում
18:00 19-03-2014
Գերմանիան 10.000-ից ավելի չեչեն փախստականների արտաքսում է երկրից
Այս բաժնից
934 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»