Ադրբեջանցիներին զանգվածաբար արտաքսում են Գերմանիայից
Վկայակոչելով RP-online կայքին` haqqin.az-ը հայտնում է, որ Դյուսելդորֆի օդանավակայանից Ադրբեջանի քաղաքացիներին զանգվածային արտաքսում են:
Դաշնային ոստիկանությունը Դյուսելդորֆից արտաքսվողների թվի մեծացման պատճառ է համարում այն, որ Դյուսելդորֆի իշխանությունները ապաստան տրամադրելու կամ մերժելու որոշումներն օպերատիվորեն են ընդունում, ներգաղթյալների նկատմամբ ավելի խիստ պահանջները և վերջին տարիներին փախստականների թվի արագ աճը:
Նախկինում Դյուսելդորֆի օդանավակայանից հիմնականում արտաքսում էին Հարավարևելյան Եվրոպայի երկրներից եկած ներգաղթյալներին: