Գերմանիան 10.000-ից ավելի չեչեն փախստականների արտաքսում է երկրից
Գերմանիայի Դաշնության իշխանությունները մերժել են շուրջ 10,200 չեչեն փախստականների՝ այդ երկրում ապաստանելու թույլտվության, իսկ նրանց որոշ մասին վիզայի ժամկետի երկարաձգման մասին դիմումները:
Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի փոխամցմամբ՝ միայն 2013 թվականին Գերմանիայից արտաքսվել է 7600 չեչեն գաղթյալ:
Նշվում է, որ քիչ չեն դեպքերը, երբ Գերմանիայում առանց համապատասխան փաստաթղթերի փախստականների հայտնվելու համար հսկայական տուգանքներ են վճարում համապատասխան տուրիստական կազմակերպությունները: