211652_close_icon
views-count49415 դիտում article-date 17:47 04-07-2017

Մինչ Սևանի քաղաքապետը մոռացել է իր նախընտրական խոստումները, Սևանում բաց դիտահորը խոշոր ավտովթարի պատճառ է դարձել. ժամանակն է, որ «լուկի կռիշկով» տան պատասխանատուների գլխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սևանի քաղաքապետ ընտրվելուց առաջ Սարգիս Մուրադյանը քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում սևանցիները կտեսնեն, թե ինչպես է քաղաքապետարանը՝ իր գլխավորությամբ, կարճ ժամանակահատվածում սևանցիների համար գլխացավանք դարձած ճանապարհները ասֆալտապատելու ու վերացնելու է վտանգավոր դիտահորերը: Ու մինչ սևանցիները երազներում կհիշեն քաղաքապետի սին խոստումները, այսօր՝ հուլիսի 4-ին, ճանապարհի դիտահորի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Սևան քաղաքում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Էդգար Մարտիրոսյանը Նաիրյան փողոցի թիվ 110 շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 611 AC համարանիշի ավտոմեքենայով, չկարողանալով շրջանցել վտանգավոր դիտահորը, կողաշրջվել է: Օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սևանի շտապօգնության բժիշկները անհրաժետ բուժօգնություն են ցուցաբերել Է. Մարտիրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապաետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատարստվում: Սևանցիները արդարացիորեն ասում էին. «Վթարի պատճառը եղել է դիտահորը, իսկ Սևանի քաղաքապետարանը օրեր շարունակ ձգձգում է դիտահորը նախկին տեսքին բերելու աշխատանքներ կատարելու պրոցեսը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, երբեմն էլ գիշերները, եթե ավտոմեքենա է ընկնում այդ դիտահորի մեջ, քնից արթնանում ենք ու թվում է, թե «լուկի կռիշկով» քաղաքապետարանի պատասխանատուները ասես տան գլխներիս»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր