211652_close_icon
views-count8862 դիտում article-date 22:43 04-07-2017

Գերմանացի թոշակառուն 57 տարվա տրակտորով Լաուենֆյորդեից հասել է Սանկտ Պետերբուրգ, անցնելով 2000 կմ

Գերմանական Ստորին Սաքսոնիա երկրամասի Լաուենֆյորդե քաղաքի բնակիչը 1960 թվականի արտադրության տրակտորով իր քաղաքից հասել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում է [url=https://www.ndr.de/nachrichten/niedersachsen/braunschweig_harz_goettingen/Trecker-Willi-am-Ziel-Hallo-St-Petersburg,treckerwilli278.html]Norddeutscher Rundfunk[/url]-ը: 81-ամյա թոշակառուն հուլիսի սկզբին հասել է Սանկտ Պետերբուրգ՝ ճանապարհորդության վրա ծախսելով մոտ մեկուկես ամիս: Այդ ընթացքում Վինֆրիդ Լանգներն անցել է ավելի քան երկու հազար կիլոմետր՝ հատելով Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի սահմանները: Աղբյուրի հաղորդմամբ՝ 57 տարի առաջ արտադրված տրակտորը կարող է շարժվել առավելագույնը 18 կմ/ժամ արագությամբ: Տղամարդը ֆուրգոն է ամրացրել տրակտորին, որտեղ հանգստանալու և սնվելու հնարավորություն է ունեցել: «Կալինինգրադում փոխադրամիջոցը փչացել է, և այն նորոգելու համար ստիպված եմ եղել մի քանի օր սպասել Գերմանիայից ուղարկված ավտոպահեստամասերին: Այդ ընթացքում ինձ հյուրընկալել են տեղացիները», - պատմել է տղամարդը: [img]http://shamshyan.com/ups/images/0705178001499192303256570.jpg[/img]

Նմանատիպ նյութեր