7246 դիտում
23:05 04-07-2017
ԱՄՆ-ի ստեղծումից ի վեր՝ սահմանադրությունը փոփոխելու ավելի քան 11 հազար փորձ է արվել. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները հուլիսի 4-ին նշում է Անկախության օրը, որը պայմանավորված է Սահմանադրության ստորագրումով:
ԱՄՆ Սահմանադրությունը հիմնված է բավականին պարզ մի գաղափարի վրա, այն է ՝ Մարդկանց իրավունքները տրվում են ոչ թե նահանգների, այլ՝ Արարչի կողմից, և միայն այդ ժամանակ մարդիկ իրավունք են շնորհում կառավարությանը:
ԱՄՆ հիմնադիրները հավատացել են, որ ոչ անթերի մարդկանց կողմից ստեղծված կառավարությունը, որը արտոնություններ ունի այլ ոչ անթերի մարդկանց համեմատ, պետք է ունենա սահմանափակ լիազորություններ: Սահմանադրությունը կառավարությանը շնորհում է միայն այն իրավունքները, որոնք մարդիկ ցանկանում են, որ այն ունենա:
Ազգային արխիվի ղեկավար Քրիսթին Բլաքերբին ասում է, որ ութ էջից բաղկացած ԱՄՆ-ի Սահմանադրությունը տարիների ընթացքում փոփոխությունների բազմաթիվ առաջարկներ է ստացել:
«Կոնգրեսում մոտ 11 հազար առաջարկներ են եղել՝ Սահմանադրույթան մեջ փոփոխություններ մտցնելու շուրջ: Առաջարկը ներկայացվում է Սենատում կամ Ներկայացուցիչների պալատում որեւէ կոնգրեսականի կողմից»:
Սահմանադրությունը փոփոխելու փորձեր արվել են 1789 թվականից ի վեր, երբ այն ուժի մեջ է մտել: Առաջին 10 փոփոխությունները, որոնք կոչվում են «The Bill of Rights» թարգմանաբար՝ «Իրավունքի օրինագիծ», արվել են 1791 թվականին:
«Սահմանադրությունն այդ փոփոխությանը ենթարկվել է երեք հիմնական գաղափարների հետևանքով: Նրանց մեծ մասը եղել են իրավունքների ընդլայնման շուրջ՝ ներառելով քվեարկելու, խոսքի ազատության կամ կրոնի ազատության ու այլ իրավունքներ»:
Բլաքերբիի խոսքերով, մշտապես քննարկվում է նաև կառավարության իրավունքների սահմանափակման թեման:
«Ինչպես օրինակ սահմանափակել ենք ԱՄՆ-ի նախագահի պաշտոնավարման շրջանը, այն դարձնելով երկու ժամկետով»:
Ամենից շատ փոփոխությունները առաջարկվել են Հավասար իրավունքների թեմայով, որոնց մեծ մասը հաստատվել է Կոնգրեսի կողմից, սակայն՝ ոչ բոլոր նահանգների:
Քրիսթին Բլաքերբին ասում է,- «Փոփոխության առաջարկը պետք է հաստատվի ԱՄՆ-ի երեք քառորդի կողմից: Այսպիսով, թեև հավասար իրավունքների փոփոխության առաջարկը հաստատվել է Կոնգրեսի կողմից, այն չի հաստատվել բավարար թվով նահանգների կողմից և չի դարձել Սահմանադրության մաս»:
Ամերիկացիների նախորդ սերունդներն իրենց կյանքն են վտանգել անհատական ազատություն և սահմանափակ կառավարություն ստեղծելու համար՝ վստահ լինելով, որ ազատությունը պահպանելու և երկիրը զարգացնելու համար զգոնություն է անհրաժեշտ:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3926179.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
10471 դիտում
09:01 03-07-2020
Եվս մեկ դրական նորություն պատվաստանյութի ստեղծումից․ «Ամերիկայի ձայն»
10202 դիտում
21:12 05-07-2017
Պարույր Հայրիկյանը մտադիր է ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը