211652_close_icon
views-count5670 դիտում article-date 10:49 05-07-2017

Բուհերն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն առայժմ դրական չեն արձագանքում կամ ընդհանրապես չեն շտապում արձագանքել կրթության և գիտության նախարարի շրջաբերականին և ասել, թե ինչպես են մտադիր վարվել վարչական ապարատի ու մասնավորապես՝ մեծ թվով պրոռեկտորների հետ: Նախարար Լևոն Մկրտչյանն Ազգային ժողովում նախօրեին ասել էր, որ շրջաբերական նամակով դիմել է բոլոր համալսարանների ռեկտորներին և առաջարկել վերանայել վարչական ապարատը: «Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել: Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ: Խոսքը վերաբերում է բավականին լուրջ հաստատությունների` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան և այլն»,- ասել է Լևոն Մկրտչյանը: Տնտեսագիտական, ինչպես Երևանի պետական բժշկական համալսարանից, որտեղ հնգական պրոռեկտորներ կան (ի տարբերություն Բրյուսովի անվան համալսարանի) այսօր փորձեցինք պարզել, թե վարչական ապարատում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են: Տնտեսագիտական համալսարանից ողջ օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացանք: Իսկ բժշկական համալսարանից ստացված պատասխանից պարզ դարձավ, որ պրոռեկտորների թիվը չի փոփոխվի: Բուհի լրատվական ծառայությունից ասացին, որ 2016-2017 թվականների բյուջեով նախատեսված է եղել պրոռեկտորի 6 հաստիք` ուսումնական, գիտական, կլինիկական, հետբուհական, միջազգային և ֆինանսատնտեսական գծով: 2017-2018 թվականների բյուջեով հաստիքների քանակը պահպանվել է, պարզապես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորի փոխարեն հաստատությունը կունենա պրոռեկտոր զարգացման գծով, իսկ ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորների գործառույթները կստանձնի աշխատակազմի ղեկավարը: Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից ընդգծեցին, որ բուհն ունի 8 հազար ուսանող, այդ թվում` ավելի քան 1700 արտասահմանցի, իսկ կառույցի մեջ մտնում են նաև երկու հիվանդանոցային համալիրներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր