Արաբական երկրները ստացել են Կատարի պատասխանը իրենց վերջնագրին
«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Կատարը պատասխանել է արաբական երկրների վերջնագրին: Այս մասին հայտնում է TACC-ը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են իրենց պահանջների վերաբերյալ Կատարի իշխանությունների պատասխանը: Այս մասին ասվում է 4 երկրների համատեղ հայտարարության մեջ, որի մի մասը հրապարակել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Արաբական երկրները Կատարի պատասխանը ստացել են վերջնագրի երկարաձգված ժամկետը լրանալուց առաջ:
Ստացված պատասխանի բովանդակությունը չի հրապարակվում: