Արաբական երկրներիը ստացել են Քաթարի պատասխանը
Քաթարը պատասխանել է Սաուդյան Արաբիաի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի պահանջներին: Այդ մասին հայտնում է Ալ Արաբիյա հեռուստաընկերությունը:
Պատասխանի բովանդակությունն առայժմ հայտնի չէ:
Քաթարի պաշտոնական պատասխանը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարին է փոխանցել Քուվեյթի տեղեկատվության նախարար Մուհամեդ Աբդալլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը:
Հիշեցնենք, որ նշված երկրները Կատարից պահանջում են դադարեցնել ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը, իջեցնել Իրանի հետ հաբարեթյունների մակարադակը, փակել թուրքական բազան ու դադարեցնել Ալ Ջազիրա հեռուստաընկերության հեռարձակումը: