Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
Հալեպ են վերադառնում ավանդական արհեստներով զբաղվող սիրիացի վարպետները՝ վերածնելով պատերազմի հետևանքով անհետացման վտանգի տակ հայտնված հազարամյա ավանդույթները: Այդ մասին գրում է РИА Новости-ն։
«Հատուկ և չկրկնվող իմաստով իմ սափորների կամ հսկայական պղնձե ափսեների նախշերը մեր ավանդույթների խորհրդանիշն են, որոնք արմատներով գնում են մինչև հնագույն ասորական քաղաքակրթություն», - լրագրողների հետ զրույցում պատնել է նախնիների գործը ժառանգած, 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող թիթեղագործ Աբդուլ Վահաբ Հաբաժը:
Նա պատմել է, որ մինչ Հալեպում ռազմական գործողությունները մի քանի տասնյակ նման արհեստանոց է եղել, սակայն երբ զինյալները ռմբակոծությունները սկսել են ավելի հաճախ ավերել իրենց արհեստանոցները, իրենք լքել են քաղաքը:
Աղբյուրը գրում է, որ այս ամռանը լավագույն արտադրանքի սիրահարներին և զբոսաշրջիկներին կարող է ներկայանալ միայն մեկ արհեստանոց՝ Աբդուլ Վահաբ Հաբաժինը։
Վարպետը նաև նշել է, որ ներկա պահին իր աշխատանքները, որոնց վրա ինքը հաճախ ամիսներ է ծախսում, հասանելի են ոչ միայն Սիրիայում, այլ նաև Լիբանանում, Սաուդյան Արաբիայում ու Հորդանանում:
Աբդուլ Վախաբ Հաբաժը համոզված է, որ իր ընկերներից շատերը պատրաստ են վերադառնալ Հալեպ, հատկապես, որ քաղաքի իշխանությունները ուշադիր աշխատում են արհեստագործական թաղամասի վերականգնման ուղղությամբ: