Դաժան մարտեր Հալեպի մոտակայքում. զինյալները փորձում են ներխուժել քաղաք
Հալեպի հարավ-արևմտյան հատվածի ուղղությամբ «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինված խմբավորման զինյալները հարձակումներ են իրականացնում՝ փորձելով ճեղքել սիրիական բանակը և քաղաք ներխուժել, հաղորդել է Ալ-Մայադին հեռուստաալիքը:
Tass-ի փոխանցմամբ՝ առավել դաժան մարտերն այս պահին ընթանում են հրետանային քոլեջի և թռիչքատեխնիկական ուսումնարանի պատերի մոտ, որտեղ գտնվում է սիրիական զորքերի հիմնական պաշտպանական գիծը:
Առավոտից կառավարական զորքերն ու ապստամբները բազմաթիվ գրոհներ են կասեցրել, կան բազմաթիվ վիրավորներ: Ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող ռազմատրանսպորտային միջոցներ: