10875 դիտում
22:19 05-07-2017
Գերմանիայում թուրքական լրտես է բացահայտվել
Գերմանիայում բացահայտվել է ևս մեկ թուրք լրտես, ով տեղեկություններ է փոխանցել Թուրքիայի հատուկ ծառայություններին Եվրոպայում գտնվող քուրդ քաղաքական գործիչների մասին, այս մասին գրում է [url=https://anfenglish.com/features/voice-recording-of-mIt-agent-mustafa-karatas-s-conversations-20801]ANF[/url] գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Մուսթաֆա Քարաթաշ անունով լրտեսը պարբերաբար կապ է հաստատել Թուրքիայի հետախուզական կոմիտեի հետ, նրա ձեռքին հայտնաբերվել է մահափորձեի մի ամբողջ ցուցակ: Ձերբակալման հիմք են հանդիսացել 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնց ընթացքում լրտեսը Թուրքիայի հատուկ ծառայությանն է ներկայացրել տեղեկություններ Եվրոպայում գտնվող քուրդ գործիչների գործունեության, հանդիպումների մասին, ինչպես նաև նրանց անձնական կապերի մասին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից, սակայն, Մուսթաֆա Քարաթաշի ձերբակալության վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չի տարածվել:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ երկրի թշնամիներին աշխարհի ցանկացած ծայրում գտնելու կոչերից հետո Եվրոպայում հաճախացել են թուրք լրտեսների բացահայտման դեպքերը:
Նմանատիպ նյութեր
2161 դիտում
23:59 05-12-2021
Հայաստանում ոչ մի թուրքական ազդեցության եւ ուղղակի լրտես չի ձերբակալվել. Ստեփան Դանիելյան
1820 դիտում
14:15 11-02-2014
ԱՄՆ֊ի զինված ուժերի նախկին գործակալը Ռուսաստանի լրտես է եղել
2691 դիտում
13:55 21-03-2017
Մոլդովայում ռուսական լրտես է ձերբակալվել, նրան սպառնում է 12-ից 20 տարի ազատազրկում
Այս բաժնից
502 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
700 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
628 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ