211652_close_icon
views-count6508 դիտում article-date 10:27 06-07-2017

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով կալա­նավորվածի դեմ մահափորձի գործով մե­ղադրյալներ կան. «Հայկական ժամանակ».

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29- ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմ­կոտ սպանության գործով կալա­նավորված Մեխակ Հարությունյա­նի դեմ մահափորձի գործով մե­ղադրյալներ կան: Այս մասին մեզ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատր­յանը: Թե քանիսն են նրանք և ով­քեր են, պաշտպանը չցանկացավ պատասխանել: Մեխակ Հարությունյանի դեմ մա­հափորձն իրականացվել է ս. թ. մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ում: Դատապարտյալներից մեկը, ըստ պաշտոնական հաղորդագրու­թյան՝ զբոսանքի՝ օրենքով սահ­մանված ժամանակը լրանալուց հե­տո, վերադառնալիս դատապարտ­յալը մուտք է գործել ՔԿՀ անվտան­գության ապահովման բաժնի աշ­խատակցի աշխատասենյակ, բռ­նություն գործադրելով, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալա­նավոր Մեխակ Հարությունյանը: Բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալա­նավորի վրա, կտրող-ծակող առար­կայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Մեր տեղեկու­թյուններով՝ դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը: Մեր տեղեկություններով՝ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին, նախկինում մի քանի ան­գամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Մեղադրյալներից մեկը հենց նա է: Շրջանառվող լուրերի համա­ձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրե­ական հեղինակություն Նորատուսցի Ալիկը, որը Հայկ Հակոբյանի ազգականն է: Այս տեղեկությունը, սա­կայն, մեր զրույցում հերքեց Նորատուսցի Ալիկի պաշտպան Մկրտիչ Վասակյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր