11987 դիտում
12:04 06-07-2017
Գարի Կասպարովը վերադառնում է մեծ շախմատ. BBC
Grand Chess Tour-ի կազմակերպիչները հայտարարել են, որ Սենտ-Լուիսում նախատեսված արագ շախմատի ամերիկյան մրցաշարին մասնալցելու է նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.bbc.com/russian/news-40515379]BBC[/url]-ին:
Կասպարովը ստացել է Սենտ-Լուիսի մրցաշարին մասնակցության wild-card: Այս մրցաշարին մասնակցելու է նաև Հիկարու Նակամուրան, ինչպես նաև Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և ուրիշներ:
«Երևում է, որ ես կբարձրացնեմ մասնակիցների միջին տարիքը և կնվազեցնեմ միջին վարկանիշը»,- թվիթերում գրել է Գարի Կասպարովը, որն այս պահին ընդհանրապես վարկանիշ չունի:
Գարի Կասպարովը աշխարհի չեմպիոն է դարձել 1985թ., պատմական խաղում հաղթելով Անատոլի Կարպովին: 2005 մարտի 10-ին Գարի Կասպարովը հայտարարել է մեծ շախմատից հեռանալու որոշման մասին: Եվ դրանից հետո մասնակցել է միայն ցուցադրական մրցույթներին: Բացի այդ մինչև 2010-ը նա նորվեգական գրոսմայստեր Մանգուս Կարլսենի անհատական մարզիչն է եղել: Մինչև 2006-ը նա միանձնյա գլխավորում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը: Նրա ռեկորդը՝ 2851 միավոր, գերազանցել է Մագնուս Կարլսենը 2013-ին:
Թողնելով մեծ շախմատը, Կասպարողը ներգրավվել է Պուտինի վարչակարգի դեմ քաղաքական պայքարում: Որպես ընդդիմադիր գործիչ, Կասպարովը մասնակցել է մի շարք քաղաքական գործընթացների, մասնակցել Քաղաքացիական միացյալ ճակատն և «Համերաշխություն» ընդդիմադիր շարժումների կազմավորմանը:
2013-ին Գարի Կասպարովը լքել է Ռուսաստանը՝ իշխանությունների հալածանքների հետևանքով: Ներկայում մշտապես բնակվում է Նյու Յորքում, ունի նաև բնակարան Խորվաթիայում, որի քաղաքացիությունն է ստացել 2014-ին:
Նմանատիպ նյութեր
2457 դիտում
11:12 12-07-2015
Գարի Կասպարովը տղա է ունեցել
5842 դիտում
17:05 14-08-2017
Լեւոն Արոնյանը և Գարի Կասպարովը կմասնակցեն Grand Chess Tour-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2174 դիտում
13:39 23-10-2014
Գևորգ Կասպարովը 10 վայրկյանի ընթացքում 3 ֆանտաստիկ սեյվ է կատարել. տեսանյութ
Այս բաժնից
934 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»