211652_close_icon
views-count2104 դիտում article-date 17:36 06-07-2017

Բնակապահովման պետական ծրագրի շրջանակում կառուցված 258 բնակելի տները կհանձնվեն ծրագրի շահառուներին

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Լոռու մարզպետարանին գույք ամրացնելու, Գյումրու և Սպիտակի համայնքներին գույք հանձնելու մասին» որոշում՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում կառուցված գույքը դրա հասցեատերերին (ծրագրի շահառուներին և համայնքին) հանձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ՝ պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա, ծրագրի շահառուներից ձեռք է բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով (սենյակների թվով) բնակելի տների կառուցման նպատակով: Թվով 258 բնակելի տների կառուցումն ավարտին է հասցվել, սակայն ընկերության սնանկացման պատճառով չի հանձնվել ծրագրի շահառուներին: Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված 258 բնակելի տները հանձնել ծրագրի շահառուներին և դրանով ավարտին հասցնել նրանց նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև Սպիտակ քաղաքի Վարպետաց և Գյումրի քաղաքի Մուշ-2-2 ու Անի թաղամասերում կառուցված կոմունիկացիոն համակարգերը հանձնել համայնքներին՝ այդ թաղամասերի բնականոն շահագործումն ապահովելու նպատակով: Հիշեցնենք, որ այս հարցը բարձրացվել է վարչապետի գլխավորությամբ Լոռու մարզում հուլիսի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:

Նմանատիպ նյութեր