211652_close_icon
views-count10031 դիտում article-date 17:56 06-07-2017

Ուշադրություն. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7- ին կանխատեսվում է 6

[color=#CC0000]Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում`[/color] Հուլիսի 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 10-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 8-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև՝ 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով: [color=#CC0000]Երևան քաղաքում`[/color] Հուլիսի 7-ի կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր