9154 դիտում
15:42 19-07-2018
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 6 է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երկրում առաջիկա օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
[img]http://st0.shamshyan.com/editor/0318213001531997404440338.jpg[/img]
Երևան քաղաքում`
Հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0115956001531997427938185.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
45442 դիտում
15:08 29-06-2017
ԱԻՆ-ը նախազգուշացնում է՝ հունիսի 30-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հասնելու է 7-ի
10034 դիտում
17:56 06-07-2017
Ուշադրություն. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7- ին կանխատեսվում է 6
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»