Թրամփը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնելու «թշնամական վարչակարգերի աջակցությունը»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հրապարակային ճառով ելույթ ունենալով Վարշավայի Կրասինսկիների հրապարակում, հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն է վարում համաշխարհային ասպարեզում և աջակցում է թշնամական վարչակարգերին: Այդ մասին գրում է TACC-ը:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնելու իր ապակայունացնող գործուենությունն Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան և Իրանը, և դրա փոխարեն միանալու պատասխանատու ազգերի հանրկացությանն ընդհանուր թշնամիների դեմ մեր պայքարում և ի պաշտպանություն բուն քաղաքակրթության»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: