211652_close_icon
views-count5545 դիտում article-date 14:09 09-11-2017

Թրամփը Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է արել «սանձել» Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը

ԱՄՆ-ի իշխանությունները նաև հորդորում են Ռուսաստանին աջակցել Հյուսիսային Կորեայի հրթիռային-միջուկային ծրագրի «սանձահարման» հարցում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ժամանակը թռնում է շատ արագ, և մենք պարտավոր ենք արագորեն գործել։ Հույս ունեմ, որ Չինաստանը ևս արագ ու արդյունավետ կգործի այդ հարցում։ Նաև կոչ եմ անում Ռուսաստանին՝ օգնել սանձահարել այդ ողբերգական պոտենցիալով իրավիճակը»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Նմանատիպ նյութեր