Բրազիլիայում հարսնացուն ավիավթարի է ենթարկվել՝ ցանկանալով հարսանյաց արարողությանը ուղղաթիռով իջնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայում հարսնացուն ավիավթարի է ենթարկվել, որը ողբերգական ավարտ է ունեցել: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրը հայտնում է, որ հարսնացուն ցանկանում էր անակնկալ մատուցել փեսային, ով Սան Պաուլոյից ոչ հեռո գտնվող գյուղում 300 հարսանյաց հյուրերի հետ սպասելիս է եղել նրան:
Ուղղաթիռի կործանման հետևանքով կա 4 զոհ՝ հարսնացուն, օդաչուն, հարսնացուի եղբայրը և լուսանկարիչը, ով 6 ամսական հղի էր:
Դեպքը տեղի է ունեցել 2016 թ-ի դեկտեմբերի 6-ին, սակայն տեսանյութը հրապարակվել է համացանցում նախօրեին: