211652_close_icon
views-count12471 դիտում article-date 09:46 08-07-2017

Արագածոտնի մարզում տեղացած աննախադեպ կարկուտի վնասի չափը 2-3 օրից պարզ կլինի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Արագածոտնի մարզում տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասի չափը դեռ պարզ չէ։ Այն վերջնական կհստակեցվի 2-3 օրից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչության պետ Յուրա Ազատյանը։ «Դեռ ուսումնասիրությունները չենք ավարտել, վնասի չափը պարզ չէ։ Արագածոտնում վնասվել են բոլոր տեսակի պտղատու այգիները, իսկ մնացած համայնքներում՝ բոլոր ցանքատարածությունները»,- ասել է գյուղվարչության պետը։ Նախորդ օրը տեղեկացրել էինք, որ ուժգին կարկուտ է տեղացել Արագածավան, Սուսեր, Ցամաքասար և Մաստարա համայնքներում։ Կես ժամ տեղացած կարկուտը, ըստ գյուղապետի՝ մոտ 70 տոկոս վնաս է հասցրել։ Առանձին համայնքներում որոշ մրգատու այգիներ մինչև 100 տոկոս ոչնչացվել են։ «Մեր գյուղում 1000 հեկտար վնասվել է։ Ամեն ինչ էլ ցանված է եղել 1000 հեկտարի վրա։ Ծիրանի, խնձորի, խաղողի այգիներ է եղել, հացահատիկ։ Ծիրանը ընդհանրապես ոչնչացրել է։ Մյուսները 70 տոկոս վնասվել են։ 60 տարվա մեջ նման կարկուտ դեռ չէր եկել։ Հատիկները շատ մեծ էին, մի կես ժամ եկավ»,- ասել է Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը։ Արագածոտնի մարզպետարանից հավաստիացնում են, որ մարզում 70 հակակարկտային կայան կա տեղադրված։ Սակայն նշյալ գյուղական համայնքների տարածքում դրանք բացակայում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր