108150 դիտում
11:11 08-07-2017
Երևանում անչափահասի կողմից վրաերթի ենթարկված 24-ամյա երիտասարդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով հուլիսի 6-ին, հիվանդանոցում մահացել է հունիսի 26-ին, Երևանում Vaz 21723 մակնիշի ավտոմեքնայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա Գագիկ Մարգարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր-Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ պարզել էին, որ մինչև վրաերթը Lada-ի վարորդը, ով անչափահաս է եղել, բախվել է Mercedes-ին:
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև վթարված Mercedes-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մոլդովական փողոցում՝ թիվ 48 շենքի դիմաց, Lada Priora մակնիշի 20 MM 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել էր մայթի եզրաքարերին և երկաթե մի քանի սյուների:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էին հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենան պատկանել է այլ մարդու, ով այն թողած է եղել արհեստավորի մոտ, իսկ մյուս վիրավորը հնարավոր է՝ հետիոտն լինի:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում էին վարորդի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
41719 դիտում
17:56 28-07-2022
Սևանում վրաերթի ենթարկված հետիոտնը, հիվանդանոցում ժամեր անց գիտակցության չգալով, մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16762 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ