Իսպանիայում ակրոբատը հնարքի ժամանակ ընկել է 30 մետր բարձրությունից և մահացել
Ակրոբատը, ով հանդես էր գալիս Մադրիդում ընթացող «Mad Cool» երաժշտական փառատոնին, մահացել է՝ ընկնելով 30 մետր բարձրությունից։ Միջոցառմանը ներկա է գտնվել 35,000 հանդիսատես, փոխանցում է «The Mirror»-ը։
Ակրոբատը հնարք էր իրականացնում հանդիսատեսների վերևում գլխավերևում կախված վանդակում։ Ըստ հանդիսատեսների, տեխնիկական անսարքության պատճառով արտիստը ընկել է ներքև։ Սկզբում մարդիկ մտածել են, որ դա ներկայացման մասն է։
42-ամյա տղամարդուն օգնություն է ցուցաբերել տեղում, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա մահացել է։