211652_close_icon
views-count11830 դիտում article-date 22:05 08-07-2017

Ստեփանավանի համայնքապետարանը շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ քաղաքում տուրիզմի զարգացման ուղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի զբոսաշրջային խոշորագույն կենտրոններից մեկում՝ Ստեփանավանում, լիովին պատրաստ են ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են վայելել լիարժեք, հարմարավետ, մատչելի, անակնկալներով լի և հագեցած ամառային հանգիստ: Իրենք` զբոսաշրջիկները Ստեփանավանը կնքել են փոքրիկ Շվեյցարիա անունով: Պատմամշակութային հարուստ ավանդույթներ ունեցող հանգրվանը առաջարկներ ունի տուրիզմի բոլոր տեսակների սիրահարների համար: Քաղաքի գլխավոր առավելությունները թվելիս՝ այցելուները առաջին հերթին առանձնացնում են մարդկանց ջերմությունը , հետո մաքրությունը, զով կլիման, մշակութային առանձնահատկությունները, հանգստի մատչելիությունը, բազմազանությունը և վերջապես՝ տեսանելի առաջընթացը: Փորձենք բացահայտել Ստեփանավանի առաջարկները , կներկայացնենք ստեփանավանյան հանգստի բանաձևը: Դե ինչ՝ Բարի գալուստ Ստեփանավան: Խորհրդավոր երեկոն , լուսավոր և բարեկարգ փողոցը հիշեցնում են, որ արդեն Ստեփանավանում ենք: Քաղաքի սկբնամասում բարեկարգ ճանապարհը տանում է քաղաքի կենտրոն: Մեծ հեղափոխականի հայացքը դեպի լուսե խաչն է, ետևում փռված է քաղաքի հրապարակը: Մի քիչ մոտենում ես, ու չես էլ հասկանում, թե ինչպես կտրվեցիր առօրյա հոգսերից և հայտնվեցիր Ստեփանավանի գրկում: Դասական և արդի երաժշտությունը միախառնված հանրապետությունում բացառիկ լուսավոր շատրվանների ձայնի հետ՝ դառնում են հանգստի առաջին նախապայմանը: Հյուրերի աչքից չեն վրիպում նաև խնամված այգիները: Միջին հաշվարկով յուրաքանչյուր այցելու այստեղ անց է կացնում 3 ժամ: Մտավախությունը, թե քաղաքի ամենամարդաշատ հատվածում նստելու , կամ քայլելու տեղ չի մնա, ապարդյուն է: Հրապարակը լիարժեք զբոսանք կարող է ապահովել հազարից ավելի այցելուի համար: Երկրորդը, որով պետք է հետաքրքրվեն զբոսաշրջիկները, քաղաքի պատմությունն է: Մշակութային որ օջախում էլ կանգ առնեք, պատմելու և ցույց տալու շատ բան ունեն: Մինչև անգամ բոլորովին անվճար խմբակների երեխաները կզարմացնեն ձեզ՝ իրենց տաղանդով: Ստեփանավանում մշակույթի ամենատարբեր ճյուղերը յուրացնում են հազարից ավելի երեխա, սա տարվա կտրվածքով: Բացի այդ, Ստեփանավանը Հայաստանի բացառիկ համայնքներից է, որտեղ դեռևս գործում են փողային նվագախումբը, ժողնվագարանների, քանդակագործության, և բազմաթիվ այլ խմբակներ: Քաղաքի սրտում գտնվող Ստեփան Շահումյանի տուն- թանգարանում անհնար է անտարբեր անցնել յուրաքանչյուր ցուցանմուշի կողքով: Հին Ջալալողլու կենցաղից մինչև մեր օրեր: Իսկ ահա մշակույթի պալատում տեղակայված Սահակ Սահակյանի աշխատանքների թանգարանը բոլորովին անվճար ընդունում է յուրաքանչյուր ցանկացողի: Թումանյանական շնչով քանդակներից մինչև նկարչական արվեստի գլուխգործոցներ ու բացառիկ երկդեմք հերոսներ: Այս ամենի հետ չպետք է մոռանալ Սոս Սարգսյանի հուշարձան -համալիրն ու հարևան համայնքներ այյցելությունը, մասնավորապես Լոռի- բերդ և Դենդրոպարկ: Մինչ կանրադառնանք որտե՞ղ գիշերել հարցին, խոսենք լրացուցիչ առաջարկների մասին: Ստեփանավան այցելելիս պետք չէ մոռանալ Ձորագետի մասին, որտեղ ինչպես պնդում են փորձառուները, խորովածն անհամեմատ համեղ է, ջուրը՝ տաք, եղանակը ՝զով: Այստեղ մեկօրյա վայելքը կարող է արժենալ այնքան, որքան ընտանիքը կվճարեր օրինակ՝ մեկ անգամ սրճարան այցելելու համար: Ստեփանավանում ընդունված է նաև ինչպես հենց Ստեփանավանցիներն են ասում անտառի փեշին հանգստանալը, որը ևս ուղեկցվում է խորովածով, մաքուր օդով ու բնությունը վայելելու հնարավորությամբ: Գալով հյուրանոցներին և սրճարաններին՝ պետք է արձանագրել, որ այս իմաստով ևս ընտրության հնարավորությունը մեծ է: Քաղաքի որ հատվածում էլ հանգրվան փնտրեք, կգտնեք. Եվ որ կարևոր է՝ մատչելի գներով: Առաջարկների թվում ինչպես հյուրանոցային ստանդարտ և լյուքս համարներն են, այնպես էլ հյուրատները, որոնցում կարող եք ինքներդ պատրաստել, բացի սա հյուրանոցների և հյուրատների, սրճարանների մեծ մասը առաջարկում են ուտեստներ՝ հիմնականում տեղական հումքից: Մինչև անգամ կան այնպիսիք, որ համալիրի հարևանությամբ բուծում են կենդանիներ, ու կաթը, բնական կարագը, քամած մածունը, հավկիթը, միսը մատուցում ամենաթարմ վիճակում: Մնում է պարզապես համացանցում փնտրել Ստեփանավանի հյուրանոցների և սրճարանների ցանկը կատարել ընտրություն, ուզում եք քաղաքի կենտրոնում, կա, քաղաքի մուտքի մոտ՝ նորից կա, անտառի մեջ, կամ անտառի հարևանությամբ՝ էլի կա: Դժվար է ասել, թե ներկայացվածը վայելելու համար քանի օր կպահանջվի, բայց եթե արդեն Ստեփանավանում եք, պետք չէ մոռանալ նաև հոգևորի մասին: Եթե անգամ մոռանաք, քաղաքի եկեղեցու զանգերի խողանջները կհիժշեցնեն, ընդ որում՝ օրվա ընթացքում ոչ մեկ անգամ: Չենք մոռանում նաև Ալեա զբոսայգու և քաղաքային այգու մասին: Տեղին է նշել , որ Ստեփանավանը հարմար է նաև քայլքային տուրիզմի, սարեր մագլցելու, ռաֆտինգի, հեծանվավազքի, և այլ հաճելի ու օգտակար նախասիրությունների համար: Այն ինչի, մասին հասցրինք պատմել այս «ճանապարհորդության» ընթացքում, Ստեփանավանյան տուրիզմի միայն մի մասն է: Հիմա տեղափոխվենք Ստեփանավանի քաղաքապետարան, քաղաքապետի աշխատասենյակում տուրիզմը սպասարկող կառույցների ղեկավարներն ու աշխատակիցներն են: Միքայել Ղարաքեշիշյանը ներկայացնում է արվածն ու չարվածը, ձեռքբերումներն ու պլանները, առաջարկում ակտիվ համագործակցություն, նաև պատրաստակամություն սկսած գործը նույնքան ջանասիրությամբ շարունակելու: Քաղաքապետ, տնօրեն, խոհարար, ադմինիստրատոր, թե այլ աշխատակից , կարևորը սա չէ, կարևորը նպատակն է , որին հասնելու համար յուրաքանչյուր խելոք առաջարկ կարող է հնարավորությունների սահմաններում գործի վերածվել: Ղարաքեշիշյանը արձանագրում է՝ Ստեփանավանը զբոսաշրջիկին ցույց տալու շատ բան ունի: Եթե դա արվի, համագործակցված արդյունքը չի ուշանա: Քննարկումներին հաջորդում է քաղաքապետի պարգևատրումը: Ստեփանավան քաղաքում տուրիզմի զարգացման գործում նշանակալի ավանդի և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրերի են արժանանում քաղաքում գործունեություն ծավալող կառույցների տնօրեններ. «ԱՆԱՀԻՏ ՌԵԶՈՐԹ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՏՆՕՐԵՆ ԺՈՐԱ ԲԱԲՈՒՌՅԱՆԸ, «ԽՈՐՈԶՅԱՆ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ»-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, «ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՍՐՃԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԻՍԱՀԱԿ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԸ, «ՄԻԼԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ՄԱԿԱՐՅԱՆԸ, «ՎԱՀԱԳՆԻ ՌԵԶՈՐԹ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՏՆՕՐԵՆ ՌՈՒԴԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, «ԼՈՌԻ ԲԵՐԴ ՏՈՒՐ-ՀԱՆԳՐՎԱՆ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՌԱԶՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ: Քաղաքապետի շնորհակալագրի տեքստում մասնավորապես ասվծ է. «Ստեփանավանը հետզհետե վերագտնում է Հայաստանի խոշորագույն տուրիստական հանգրվաններից մեկի բարի համբավը. այդ գործում բարձր է գնահատվում յուրաքանչյուր ներդրում, և հպարտությամբ պետք է նշենք, որ Ձեր կառույցը՝ իր առաքելությանը հավատարիմ, մեր քաղաք այցելող հայերին ու օտարերկրյա զբոսաշրջիկներին մատուցում է որակյալ ծառայություններ, որը հիմք է ինչպես նոր այցելությունների, այնպես էլ մեր սիրելի քաղաքի անունը բարձր պահելու համար: Շնորհակալություն հայտնելով Ձեզ և Ձեր կառույցին՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և վստահեցնում, որ շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել ոլորտի հիմնախնդիրները, որպեսզի համատեղ ուժերով հասնենք ցանկալի հաջողության, այն է՝ Ստեփանավանը դարձնել հարմարավետ ու սիրելի ավելի մեծ թվով զբոսաշրջիկների համար»: Արդյունավետ և օրինակելի աշխատանքի համար՝ շնորհակալագրեր նաև «ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՆԻ ԽՈՒԲԼԱՐՅԱՆԻՆ. «ՎԱՀԱԳՆԻ ՌԵԶՈՐԹ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ԽՈՀԱՐԱՐ ԱՐՄԻՆԵ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ, «ԼՈՌԻ ԲԵՐԴ ՏՈՒՐ-ՀԱՆԳՐՎԱՆ» ՍՊԸ-Ի ԽՈՀԱՐԱՐ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, «ԼՈՌԻ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՏՆՕՐԵՆ ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, «ԼՈՌԻ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ԽՈՀԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՐԴԱՅԱՆԻՆ, «ԼՈՌԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ ՀԵՂԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ: « Տուրիզմի սպասարկման ոլորտում Ցանկացած գործի հաջողության հիմքում ընկած է մարդկային ռեսուրսն ու որակյալ աշխատանքը, որն էլ հիմք է հանդիսանում նոր ձեռքբերումների և առաջընթացի համար: Մեզ համար անչափ կարևոր է, որ Ստեփանավան այցելող հյուրը հեռանա լավ տպավորություններով: Այս իմաստով Ձեր դերը անչափ կարևոր է, և ուրախությամբ պետք է արձանագրել, որ մինչ օրս կարողացել եք արժանապատիվ կերպով ծառայել մեր քաղաքին, որի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը և մաղթում բազում հաջողություններ և նույնքան արդյունավետ աշխատանք նաև առաջիկայում»,- ասված է քաղաքապետի շնորհակալագրում: Ստեփանավանի համայնքապետարանը շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ քաղաքում տուրիզմի զարգացման ուղությամբ: Նոր նախաձեռնությունները չեն ուշանա, մինչ այդ պետք է հավաքել ճամպրուկները, ու ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, կամ ուր, եթե ոչ Ստեփանավան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր